Ասոցիացիան իրականացնում է թեմատիկ դասընթացներ, կրթում ոչխարաբույծներին տոհմային ոչխարների բուծման, կերակրման, խնամքի լավագույն փորձի տեղայնացման թեմաներով:
Այն նաև ամրապնդում է անդամակցող անհատների և կազմակերպությունների հմտություններն ու գիտելիքները ոչխարաբուծության հիվանդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ: Այս բաղադրիչով իրականացվում են նաև մարքեթինգի, արտադրողականության ու եկամտաբերության բարձրացման ուսուցումներ: