Կառուցելով տոհմային ոչխարաբուծության ապագան Հայաստանում

Հիմնադրման պատմությունը

2023 թվականի մայիսի 24-ին ֆերմերային տնտեսությունների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ հիմնադրվել է Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիան։

Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի համար ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում մշակվել է զարգացման ռազմավարություն՝ ICARE հիմնադրամի համակարգմամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Այն համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի առաքելությունն է միավորել տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և մանր ֆերմերային տնտեսություններին, հետազոտողներին, կրթական հաստատություններին, պետական կառույցներին ու ոլորտի գործընկերներին՝ խթանելու Հայաստանում տոհմային ոչխարների բուծումը, կառավարումն ու շուկայավարումը:

Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիային կարող են միանալ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են երկրում տոհմային ոչխարների բուծմամբ, արժեշղթայի կառավարմամբ, շուկայավարման խթանմամբ ու աջակցությամբ:

Ասոցիացիայի կառավարման խորհուրդը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնցից 4-ը պարտադիր ֆերմերային տնտեսություն են։

Ասոցիացիան բաց է անդամակցության համար

լրացնել հայտադիմումը

Մեր ծառայությունները