Ասոցիացիայի այս բաղադրիչը կարևոր դեր է խաղում ոչխարի ցեղերի գենետիկական բարելավման, նաև շուկայավարման գործում։ Ստորև ներկայացված են գործողությունները այս բաղադրիչի շրջանակում․

Ստեղծել, մշակել և իրականացնել բուծման ծրագիր, որն ընդգծում է բարձրակարգ բուծման նյութերի օգտագործումը՝ ներառյալ արհեստական  սերմնավորումը, տոհմային բարձրարժեք ոչխարներ ստանալու նպատակով:

Կիրառել ուսումնասիրության մոլեկուլային մեթոդներ, ինչպիսիք են ԴՆԹ-ի անալիզը և այլն։

Պահպանել ճշգրիտ և արդիական  գրանցումներ բոլոր տոհմային ոչխարների վերաբերյալ։

Ուսումնասիրել  ներկրված ոչխարների նոր ցեղերը՝ ըստ տեղական պայմաններին հարմարվածության:

Ստեղծել և պահպանել լավագույն խոյերի տվյալների բազա համապատասխան սերմնահեղուկի պաշարով և իրականացնել  ճշգրիտ գրանցումներ յուրաքանչյուր նմուշի համար:

Վաճառել սառեցված սերմնահեղուկը այլ բուծողներին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ ընդգծելով սերմնահեղուկի որակը և գենետիկական գերազանցությունը:

Տրամադրել աջակցություն, խորհրդատվություն և ուսուցում այն ոչխարաբույծներին, որոնք գնում են սերմնահեղուկ։

 

Theme Image