Այս բաղադրիչով աջակցություն է ցուցաբերվում ասոցիացիայի անդամներին՝ եկամուտների դիվերսիֆիկացման, տոհմային ոչխարների արժեքի առավելագույն բարձրացման ու կայուն գործելակերպերի կիրառման խթանման հարցում:
Հայաստանում հիմնվել են վերամշակող ընկերություններ՝ տոհմային ոչխարներից ստացվող մորթին և կաշին վերամշակելու համար (կից տեսանյությում ներկայացված է «Մուսար» ընկերության գործունեությունը, որն աջակցություն է ստացել EU-GAIA ծրագրի կողմից)։
ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում փորձարկում են բրդից պարարտանյութի ստացումը։ Ասոցիացիան մշտապես ուսումնասիրում է նոր տեխնոլոգիաներն և վերամշակման հնարավորությունները Հայաստանի ֆերմերային տնտեսություններում ներդնելու համար։