2021 թվականին ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչով Հայաստան է ներմուծվել 400 գլուխ Բլանշ (Blanche du Massif Central) ցեղի ոչխար: Այս ցեղի բուծման տնտեսական արդյունավետությունը տեսնելով՝ միացել են նաև մասնավոր տնտեսավարողներ, հիմնել տոհմային ֆերմաներ՝ Բլանշի ներմուծված գլխաքանակը մեր երկրում հասցնելով ավելի քան 900 գլխի։
Ծրագիրը Ֆրանսիայից հրավիրել է փորձագետներ, վերապատրաստել ֆերմերներին՝ տոհմային ոչխարների հարմարեցումը Հայաստանի բնակլիմայական պայմաններում ճիշտ կատարելու համար:
Բլանշ ցեղի ուսումնասիրության ու տեղական ցեղերի հետ տրամախաչման համար ՀԱԱՀ «Բալահովիտ ուսումափորձնական տնտեսության»-ը տրամադրվել է 24 գլուխ ոչխար:
Մաքրացեղ ոչխարների բուծման, բազմացման, սերմնավորման, ախտորոշիչ ու անասնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով Շիրակի մարզի Ազատան համայնքում բացվել է «ՄԱՔԻ» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնը, որը ծրագրի շրջանակում հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով ու մաքրացեղ կենդանիներով:
Ծրագիրը, ICARE հիմնադրամի համակարգմամբ, մշակել է՝ «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցացիա»-ի 2023-2028 թթ. ռազմավարությունն ու 2023 թվականի մայիսի 24-ին հիմնադրել՝ «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»-ն ։